Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բայդենն այսօր կարող է հայտարարել իր հաղթանակի մասին

Բայդենն այսօր կարող է հայտարարել իր հաղթանակի մասին
06.11.2020 | 16:05

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ուրբաթ օրը կարող է հայտարարել նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին: The Washington Post-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ գաղտնի ծառայությունն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում, որտեղ նախատեսված է Բայդենի ելույթը:

Թերթի զրուցակիցները նշել են, որ նախընտրական քարոզչության ներկայացուցիչները հատուկ ծառայությանը տեղեկացրել են Բայդենի կողմից Ուիլմինգտոնի հանդիսությունների սրահը, որտեղ նա արդեն ելույթ էր ունեցել, շաբաթվա ընթացքում ևս մեկ անգամ օգտագործելու մասին, և ասել են, որ հնարավոր է, ուրբաթ օրը նա այնտեղ կարևոր հայտարարություն անի: Գաղտնի ծառայությունն այնտեղ է ուղարկել իր գործակալների ջոկատը:

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ